10:23 | 30.11.10 | Նորություններ | 4343

Մեղրիում բացվել է Orange Armenia-ի խանութ

Երեւան/Մեդիամաքս/. Մեղրիում տեղ է ունեցել Orange Armenia-ի խանութի պաշտոնական բացման արարողությունը:

Բացմանը հանդես գալով` Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ Մեղրիի բնակիչները կարող են օգտվել նորագույն 3G+ տեխնոլոգիաների հնարավորություններից:

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով հիմնվել է գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահ:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր առաջնահերթություններից է ինտերնետը եւ կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Այս նպատակով եւ պատասխանատվությամբ է Orange-ը կառուցել ընդարձակ ցանց եւ հատկապես իր ծառայությունները հասանելի դարձրել Հայաստանի հեռավոր գյուղական համայնքներում: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները»,- ասել է Բրունո Դյութուան: