10:42 | 26.11.10 | Նորություններ | 4312

Երեւանում կներկայացվեն SAP-ի լուծումները

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 2-ին Երեւանում կկայանա «SAP-ի մուտքը Հայաստան» բիզնես-ֆորումը:

Բիզնես-ֆորումը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կանցկացնի «Շիրակ տեխնոլոգիական ընկերությունը»` SAP-CIS ընկերության հետ համատեղ:

Բիզնես-ֆորումին ներկա կլինեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ SAP-ԱՊՀ երկրների գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը: Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում գործող ավելի քան 150 ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Բիզնես ֆորումի նպատակն է հայաստանյան ընկերություններին իրազեկել SAP-ի բիզնեսի կառավարման լուծումների մասին:

SAP ընկերությունը գործում է աշխարհի 120 երկրներում, եւ ավելի քան 20 արդյունաբերական ոլորտներում գործող 97.000 ընկերություններ կիրառում են SAP-ի ծրագրային լուծումները: