15:54 | 11.11.10 | Նորություններ | 3210

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը առաջարկում է բոնուս այլ օպերատորների բաժանորդներից ստացված զանգերի դիմաց

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ 2011թ. հունվարի 10-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բոլոր կանխավճարային բաժանորդները, բացի «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդներից, հնարավորություն ունեն ՀՀ այլ բջջային եւ քաղաքային ցանցերից ստացված զանգերի դիմաց խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալ բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ:

Բոնուսի առկայության դեպքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, եւ միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:

Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է բջջայինից ուղարկել *210# անվճար հրահանգը եւ սկսել կուտակել բոնուսային խոսելաժամանակ: Բոնուսային հաշիվը կարելի է ստուգել` ուղարկելով *210*1# հրահանգը:

Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչեւ 2011թ. հունվարի 31-ը: