13:31 | 09.11.10 | Նորություններ | 5702

«Կոմունալ վճարումների էքսպրես-համակարգը» հասանելի է Telcell-ի բոլոր տերմինալներում

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է «Կոմունալ վճարումների էքսպրես-համակարգ» նոր ծառայության գործարկման մասին:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այսուհետ Telcell տերմինալների միջոցով կոմունալ ծառայությունների ողջ տեսականու վճարման գործընթացը զբաղեցնում է շուրջ 1 րոպե եւ պարզությամբ համեմատելի է բջջային կապի օպերատորների ծառայությունների վճարման հետ:

Telcell-ի առաջարկի հիմնական արժանիքն այն է, որ կոմունալ վճարում կատարելու համար բավական է միայն տերմինալում մուտքագրել բջջային հեռախոսահամարը:

Համակարգի ինտերֆեյսը պարզ է եւ հարմարավետ, վճարում կատարելուց հետո վճարողի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է SMS-ծանուցում: