Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր գործարկել է «Իմ նոր համարը» ծառայությունը:
Ծառայության բաժանորդները SMS հաղորդագրությամբ կտեղեկանան իրենց հին համարին (ոչ Orange-ի համար) կատարված բոլոր զանգերի մասին: Ըստ բաժանորդի ցանկության, ծառայությունն ավտոմատ կերպով կհայտնի զանգահարողներին իր նոր Orange-ի համարը:
Ծառայության ակտիվացումն ու օգտագործումն անվճար է ինչպես նոր Orange համարի, այնպես էլ հին համարի համար: Այն կարելի է ակտիվացնել, միայն եթե բաժանորդի երկու համարներն էլ ակտիվ են: Ծառայությունը կգործի 3 ամիս, որից հետո անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ակտիվացնել այն անվճար:
Ծառայության ակտիվացման մանրամասները հասանելի են այստեղ.