10:29 | 04.11.10 | Նորություններ | 3109

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կազմակերպել է հատուկ դասընթաց ապագա իրավաբանների համար

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կազմակերպել է եռօրյա ինտերակտիվ դասընթաց ՀՀ մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար:

«Դասընթացի շնորհիվ ապագա իրավաբանները հնարավորություն կունենան հարստացնել գիտելիքները պայմանագրային իրավունքի եւ դատական գործընթացների մասին` հիմնվելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձի վրա»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում: