09:52 | 04.11.10 | Նորություններ | 2913

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրել է «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» նոր սակագնային պլանը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ներկայացրել է «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» նոր հետվճարային սակագնային պլանը:

Նոր սակագնային պլանը բաժանորդին հնարավորություն է տալիս 12 հազար դրամ ֆիքսված ամսավճարով օգտվել 10 ԳԲ գերարագ ինտերնետից, որը սպառելուց հետո կարելի է շարունակել օգտվել ինտերնետից 128 Կբիտ/վ արագությամբ ցերեկային եւ 1024 Կբիտ/վ արագությամբ` գիշերային ժամերին:

Նշված փաթեթով տրամադրվում է նաեւ ամսական 100 ներցանցային անվճար SMS-հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Ինչպես առաջ, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» 3G մոդեմը տրամադրվում է անվճար: