09:46 | 28.10.10 | Նորություններ | 4941
Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը կմասնակցի վաղը Երեւանում մեկնարկող ՏՏ եւ հեռահաղորդակցությունների DigiTec Expo 2010 ցուցահանդեսին եւ կներկայացնի իր նոր ապրանքատեսակը «Էքսպրես վճարումներ» շարքից. կոմունալ վճարումների էքսպրես-համակարգ, որը թույլ է տալիս վճարել ծառայությունների ողջ փաթեթ 1 րոպեից քիչ ժամանակահատվածում:
«Ցուցահանդեսին մենք բոլոր ցանկացողներին կառաջարկենք փորձարկել հարմարավետությունն ու արագությունը, որով կարելի է կատարել կոմունալ ծառայությունների վճարման գործողությունների ողջ տեսականին ներկայացվող համակարգի օգնությամբ: Հետաքրքրությունը թեժացնելու նպատակով մենք որոշել ենք կատակի տեսքով հայտարարել եւ անցկացնել «Հայաստանում կոմունալ վճարումների առաջին առաջնությունը»»,- ասել է Telcell-ի մարքեթինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:
Ընկերությունը հիմնել է հատուկ մրցանակային ֆոնդ` 100 000 դրամ: