“ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
17:32 | 27.10.10 | Նորություններ | 3204
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Hi Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, հոկտեմբերի վերջի դրությամբ ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի 38 քաղաքի բնակիչներ: Տարեսկզբից այն քաղաքների ցանկում, որտեղ հասանելի է Hi Line-ը ընդգրկվել են, մասնավորապես, Ագարակը, Ապարանը, Արթիկը, Բաղրամյանը, Վարդենիսը, Քաջարանը, Մարտունին, Նոր Հաճնն ու Մեծամորը:
“Վերջին ամիսներին “ԱրմենՏել” ընկերությունը ոչ միայն էապես ընդլայնել է Hi Line ծառայության աշխարհագրությունն, այլև ավելացրել է ցանցի հզորությունն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն հասանելի էր: Ներկայում ընկերությունը պատրաստ է միացնել ծառայությանը առնվազն 100 հազար նոր բաժանորդ: Ավելի քան մեկ տարի մենք իրականացնում ենք մայրաքաղաքում և մարզերում լայնաշերտ մատչման ծառայության մատուցման լայնածավալ ծրագրեր` խթանելով երկրում տեղեկատվական ցանցի հավասարաչափ զարգացումը”, - նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: “ԱրմենՏել” ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: 2009թ-ի վերջի դրությամբ ծառայությունը հասանելի էր Հայաստանի 24 քաղաքում: