16:14 | 27.10.10 | Նորություններ | 3305

ՀԲ-ն պատրաստակամություն է հայտնել մասամբ ֆինանսավորել “Համակարգիչ բոլորի համար” ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի հիմնական փուլը կսկսվի 2010 թվականի հոկտեմբերին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր Երեւանում ասել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքերով, Համաշխարհային բանկն արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել այս նախագիծը 3 մլն դոլարով, եւ այժմ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: Նա նշել է, որ ամբողջ երկրում 1000 թեկնածու խանութներից արդեն ընտրվել են 40-ը, որոնք կմասնակցեն ծրագրին:

Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ նախագծին կմասնակցեն տեխնիկայի երկու մատակարարներ, բանակցություններ են ընթանում Microsoft ընկերության հետ “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի շրջանակներում ծրագրային ապահովման համար զեղչերի վերաբերյալ:

Հիմնադրամի տնօրենը հայտնել է, որ կհայտարարվի երկու զուգահեռ ծրագրերի մեկնարկի մասին` “Համակարգիչ ուսուցիչների համար” եւ “Համակարգիչ աշակերտների համար”: “Տվյալ ծրագրերի նպատակն առօրյա կյանքում համակարգիչների թափանցելիությունը մինչեւ 50% հասցնելն է` 20%-ի փոխարեն”, - ասել է Բագրատ Ենգիբարյանը: