12:35 | 26.10.10 | Նորություններ | 2697
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն իջեցնում է “Զանգող համարի ներկայացման արգելում” ծառայության սակագինը Beeline բջջային կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար:
2010թ-ի նոյեմբերի 1-ից ծառայության ակտիվացման արժեքը կկազմի 1000 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն: Գումարը գանձվում է միայն ծառայության միացման համար: Ամսական բաժանորդային վարձ նախատեսված չէ:
“Կապի միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է սակագների իջեցման իր քաքականությունը, որը վերաբերում է նաև լրացուցիչ ծառայություններին: Վստահ եմ, որ գնագոյացման հավասարակշռված մոտեցման ռազմավարությունը թույլ կտա մեզ պահպանել առաջատարի դիրքերը և համապատասխանել երկրի հեռահաղորդակցության շուկայի ժամանակակից պահանջներին ”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Զանգող համարի ներկայացման արգելում” ծառայությունը թույլ է տալիս փակել զանգող բաժանորդի հեռախոսահամարը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը