09:53 | 20.10.10 | Նորություններ | 2702

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կանխավճարային բաժանորդներին առաջարկում է «Նոր րոպեներ»

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը առաջարկել է «Նոր րոպեներ» ծառայությունը իր կանխավճարային համակարգի բաժանորդներին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ծառայությունը հնարավորություն է ընձեռում քարտի վավերականության ժամկետի օրերն անվճար փոխանակել ներցանցային խոսելաժամանակի հետ:

Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց կարելի է ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` հավաքելով հետեւյալ հրահանգը` *555*պահանջվող րոպեների թիվը #:

Օրինակ, *555*40# հավաքելու դեպքում բաժանորդը կստանա 40 րոպե ներցանցային խոսելաժամանակ, իսկ քարտի վավերականության ժամկետը կնվազի 200 օրով:

Փոխանակումից առաջ կարելի է ստուգել քարտի վավերականության օրերի թիվը` ուղարկելով *555*0# հրահանգը: Իսկ փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները կարելի է ստուգել` ուղարկելով *555# հրահանգը: