14:18 | 19.10.10 | Նորություններ | 2813
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, պաշտոնապես խնդրելով փակել անհայտ անձանց կողմից բացված “Human Rights Defender of the Republic of Armenia” էջը, “որը կարող է մոլորության մեջ գցել մեր բազմաթիվ դիմումատուներին”:
“Մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է”, - ասված է դիմումում:
Դիմում ասված է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:
“Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում եւ պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը», - ասված է դիմումի մեջ: