12:28 | 22.09.10 | Նորություններ | 3131
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է, որ “մեր պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արթուր Բաղդասարյանն այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին կայացած է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Նա նշել է, որ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի հաստատումից հետո ազգային անվտանգության ծառայության եւ պետական մյուս լիազոր մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ էականորեն բարձրացել է պետական մարմինների պաշտոնական կայքերի պաշտպանվածության մակարդակը:
“Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մեր պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են”,-ասել է Արթուր Բաղդասարյանը: