11:00 | 18.09.10 | Նորություններ | 3999

Orange-ը ներկայացրեց iPhone 3G-ի վաճառքի նոր պայմանները

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ը հայտնել է, որ այսուհետ կարելի է ձեռք բերել 8ԳԲ iPhone 3G հեռախոսը 235 000 դրամով, որն իր մեջ ներառոյմ է 6 ամսվա բաժանորդագրության վճարը:

Վճարելով 235 000 դրամ եւ կնքելով մեկ տարվա պայմանագիր “Ամեն ամիս 4000” սակագնային պլանի համար` բաժանորդները նախկինի պես կօգտագործեն իրենց ամբողջ ամսական վճարը ու ամեն ամիս կստանան 1000 անվճար րոպե ցանկացած Orange համարի զանգահարելու համար եւ անվճար 250 ՄԲ ինտերնետ, այլեւ չեն վճարի առաջին 6 ամիսների ամսական բաժանորդային վճարը, հայտնեցին ընկերությունում:

iPhone 3G 8ԳԲ հեռախոսները, որոնց քանակը սահմանափակ է, կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: