16:13 | 10.09.10 | Նորություններ | 5206
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին:
Համագործակցության շրջանակներում Հայաստանում կգործարկվի առաջին առեւտրային տեղեկատու կենտրոնը, որը կտրամադրի բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանում եւ ԼՂՀ-ում գործող ընկերությունների վերաբերյալ:
Ի տարբերություն գոյություն ունեցող անվճար տեղեկատու ծառայությունների, կենտրոնի աշխատակիցները օպերատիվ կերպով կտրամադրեն կազմակերպությունների կոնտակտային տվյալներն ըստ գործունեության տեսակի, հասցեի եւ այլն:
Կենտրոնն օգտագործում է Հայաստանում գործող ավելի քան 100 հազար իրավաբանական անձանց եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին միավորված տվյալների բազա:
Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել Beeline-ի ֆիքսված եւ բջջային ցանցի բաժանորդները` զանգահարելով 0 9000 9999 հեռախոսահամարին: