16:15 | 23.08.10 | Նորություններ | 2625

Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալը 2010թ. II եռամսյակում կազմել է 0.5 մլրդ դրամ

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ինտերնետային տիրույթում անկանխիկ վճարումների ծավալը 2010թ. երկրորդ եռամսյակում կազմել է 2 մլրդ դրամ, ինչը 0,3 մլրդ դրամով (կամ 17,6%-ով) գերազանցում է առաջին եռամսյակի ցուցանիշը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, էլեկտրոնային առեւտրին, ինչպես եւ այս տարվա առաջին եռամսյակում, բաժին է ընկնում 0.5 մլրդ դրամ: Մնացած 1,5 մլրդ դրամը ինտերնետում փոխանցվել է քարտից քարտ: