09:56 | 23.08.10 | Նորություններ | 3094
Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերության օգտին վճարումներ ընդունելու մեկնարկի մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ այն անձինք, ովքեր ցանկանում են հայտարարություն տեղադրել «Շանթ» հեռուստաընկերության «վազող տողով», կարող են կատարել իրենց վճարումները MegaPay տերմինալների միջոցով:
Պատվիրատուն պետք է վճարման հաջորդ օրը անդորրագրում նշված հեռախոսահամարով զանգահարի «Շանթ» հեռուստաընկերություն եւ հայտնի օպերատորին «վազող տողի» բովանդակությունը, որը եթեր կհեռարձակվի նույն օրը:
«Շանթի» «վազող տողում» հայտարարության 1 օրվա արժեքն է 5000 դրամ: Վճարման դիմաց MegaPay-ի կողմից միջնորդավճար չի գանձվում: