«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:03 | 12.08.10 | Նորություններ | 3360
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը կհովանավորի «Երեւան» պետական փողային նվագախմբին:
«Իր կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակներում «ԱրմենՏել»-ը մշտապես աջակցում է մշակութային ուղղվածության ծրագրերին` դրանք իրականացնելով «Վառ ապագա Beeline-ի հետ» կարգախոսի ներքո: Հաճելի է գիտակցել, որ մեր աջակցությունը երաժիշտներին կօգնի զբաղվել սիրած գործով, եւ կնպաստի նվագախմբային երաժշտության նկատմամբ հասարակական հետաքրքրության բարձրացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
2009թ. սեպտեմբերին «ԱրմենՏել» ընկերության օժանդակությամբ Հայաստանում ստեղծվեց առաջին մանկական կամերային նվագախումբը: