Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը իջեցրել է լրացուցիչ ծառայությունների սակագները հետվճարային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Օգոստոսի 6-ից ընկերությունը նվազեցրել է հետվճարային համակարգից կանխավճարային համակարգ եւ հակառակը անցման արժեքը` սահմանելով այն 500 դրամ` նախկին 2400 դրամի փոխարեն:
Համաձայն նոր գների, պայմանագրի վերաձեւակերպումն այլ անձի անունով եւ հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար հեռախոսահամարի փոխարինումը 1000 դրամ է նախկինում գործող, համապատասխանաբար, 4500 դրամի եւ 5500 դրամի փոխարեն: SIM-քարտի փոխարինումը նախկին 2500 դրամի փոխարեն կազմում է 500 դրամ:
«Ընդառաջելով մեր հաճախորդների ցանկությանը` «ԱրմենՏել»-ը զգալիորեն նվազեցնում է բաժանորդների շրջանում առավել շատ օգտագործվող լրացուցիչ ծառայությունների սակագները: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք հայտարարել ինտեգրված օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների նոր եւ հասանելի սակագների մասին»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: