09:53 | 11.08.10 | Նորություններ | 3348

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երիտասարդներին ներկայացրել է CSR-ի իր մոդելը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համայնքային զարգացման ծրագրերով հետաքրքրված երիտասարդներին ներկայացրել է սոցիալական կորպորատիվ պատասխանատվության իր մոդելը:

«Երբ կառավարման նոր մշակույթը ռազմավարություն լինելուց վերածվի մտածելակերպի, քչերը կզարմանան կորպորատիվ պատասխանատվություն ասվածի ու դրա դրական արդյունքների առիթով: Յուրաքանչյուրին վերադառնում է իր իսկ նետածը` հատկապես բիզնեսի ոլորտում: Համարժեք են արձագանքում տնտեսությունը, բնությունն ու հասարակությունը: Մեր հաջողության գաղտնիքն այդ ընկալման մեջ է»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երիտասարդներին, ովքեր սովորելու են աշխարհի առաջատար բուհերում «Լույս» հիմնադրամի աջակցությամբ շնորհիվ: