14:57 | 10.08.10 | Նորություններ | 2849

MegaPay-ը սկսել է գազի դիմաց վճարումներ ընդունել Վանաձորում

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է Վանաձոր քաղաքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ օգտին վճարումներ ընդունելու մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ Վանաձորի բնակիչները կարող են վճարել օգտագործված գազի եւ սպասարկման դիմաց MegaPay տերմինալների միջոցով:

MegaPay տերմինալները վճարումներ են ընդունում 35 օպերատորների օգտին, վճարման ոչ մի տեսակի համար միջնորդավճար չի գանձվում: