11:14 | 03.08.10 | Նորություններ | 3197

TelCell-ը հայտարարել է “Հաջողության որսորդները” նախագծի եզրափակիչ փուլի մեկնարկի մասին

Երեւան /Մեդիամաքս/. TelCell վճարային համակարգը հայտարարել է 2010թ. մարտի 1-ին մեկնարկած “Հաջողության որսորդները” նախագծի եղրափակիչ փուլի մասին:

Նախագծի իրականացման ընթացքում մասնակիցները ստացել են բազմաթիվ մրցանակներ` 21 Samsung Duos բջջային հեռախոսներ, Գրիգորի Լեպսի համերգի 60 տոմսեր, Ծաղկաձորի “Յուպիտեր” հյուրանոցային համալիրում “հանգստյան օրերի” 2 ուղեգիր:

Մինչեւ խաղարկության ավարտը (2010 թ-նի սեպտեմբերի 5-ը) “որսորդները” կարող են ստանալ 5 Samsung Duos հեռախոս, 1 ուղեգիր դեպի Ծաղկաձորի “Յուպիտեր” հյուրանոցային համալիր եւ սուպերմրցանակ` ուղեւորություն Եգիպտոս 2 անձի  համար (ներառյալ ավիափոխադրումը):

Բացի այդ, “որսորդների” համար նախատեսված է օգոստոսի 29-ին կայանալիք Թաթա Սիմոնյանի համերգի տոմսերի 50 փաթեթ:

“Հաջողության որսրոդներ” նախագծի եւ լավագույն “որսորդների” մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.tel-cell.am կայքում: