13:21 | 02.08.10 | Նորություններ | 2059

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցության շնորհիվ վահանակներ են տեղադրվել Անիի եւ Դվինի մասին

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցության շնորհիվ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել Հայաստանի հին մայրաքաղաքներ Անիի եւ Դվինի մասին:

Տեղեկատվական վահանակները մաս են կազմում ԱՄԱՓ-ի «Հայոց թագավորներ, թագուհիներ եւ իշխաններ» նոր երթուղու, որը թույլ կտա զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը ԱՄԱՓ-ին վերահաստատում է մեր հավատը: Մեր պատմությունը մեր հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին ինչպես եւ ինչու պետք է գնահատել եւ պահպանել այն»,-նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: