13:02 | 07.06.10 | Նորություններ | 3097

HTC-ն և Orange -ը տեղայնացրել են մայր ընկերությունների միջև կնքված պայմանագիրը

Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՀ երկրներում HTC-ի ներկայացուցչությունը եւ Օրանժ Արմենիա ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի և Ֆրանս Տելեկոմ Խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը` որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջև կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով:
 
«HTC հեռախոսները մեր կողմից առաջարկվող հեռախոսների ընտրանու կարեւոր բաղադրիչն են: Մեր նպատակն է վստահ լինել, որ կարողանում ենք մեր հաճախորդներին տրամադրել հեռախոսների լայն տեսականի` պարզ և հիմնական ֆունկցիաներ ունեցող հեռախոսներից մինչեւ ամենավերջին հնարավորություններով օժտված կոմունիկատորներ: Միաժամանակ ցանկանում ենք վստահ լինել, որ մեր հաճախորդը կարող է մեզ մոտ գտնել նոր տեխնոլոգիաների լավագույն նմուշները», -ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
 
«Մենք ուրախ ենք մեր երկու ընկերությունների միջև այս նոր մակարդակի համագործակցության համար: Ամբողջ աշխարհում Orange-ը մեր խոշորագույն գործընկերներից է, եւ մենք կարևորում ենք մեր համագործակցությունն այս միանգամայն նոր շուկայում», - ասել է ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում HTC կորպորացիայի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Կորմիլցևը:
 
Մոտակա օրերին Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի խորհրդականների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` նոր HTC մոդելների վաճառքը մոտ ժամանակներում մեկնարկելու նպատակով: