10:45 | 07.06.10 | Նորություններ | 2954

Orange-ի աջակցությամբ Նոյեմբերյանում բացվեց համակարգչային կենտրոն

Երեւան/Մեդիամաքս/. Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բացվել է արդիական համակարգչային կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:

Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով եւ Orange Flybox 3G երթուղիչով:

«Որպես հեռահաղորդակցման օպերատոր` մենք կարծում ենք, որ ժամանակակից աշխարհում հեռավորությունները չափվում են ոչ թե կիլոմետրերով, այլ այն ժամանակով, որ մարդկանց պետք է իրար հետ կապվելու համար: Այս պահին մենք գտնվում ենք Հայաստանի ամենահեռավոր կետերից մեկում, սակայն Orange-ի ընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ այստեղի բնակիչները մեկ ակնթարթում կարող են կապ հաստատել աշխարհի ցանկացած կետի հետ», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան համակարգչային կենտրոնի բացման արարողության ժամանակ:

Նախագծի համար Orange-ը տրամադրել է 2,344,000 դրամ: