16:15 | 11.05.10 | Նորություններ | 2923

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդները կարող են ձեռք բերել մեգաբայթների փաթեթ` օգտվելով «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր հայտարարել է, որ այսուհետ ընկերության Կանխավճարային բաժանորդները կարող են ընտրել ավելի մատչելի սակագներ առաջարկող «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունը կամ շարունակել օգտվել ինտերնետից իրենց ներկա սակագնային պլանի առաջարկած սակագներով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, առաջարկը չի տարածվում «18+» եւ «Բիզնես վերահսկում» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների վրա:

«Ինտերնետ-փաթեթ» ծառայության սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետեւյալ հասցեով` http://www.vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=17405: