10:15 | 11.05.10 | Նորություններ | 3099

Երեւանյան դպրոցի աշակերտներն այցելել են «ՎիվաՍել-ՄՏՍ»

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է իր գլխավոր գրասենյակում ընդունել աշակերտների եւ ուսանողների:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, մայիսի 10-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» են այցելել Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցի սաները:

Հանդիպման ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է դպրոցականների եւ ուսանողների կողմից հաջողակ ընկերություններում գործնական գիտելիքներ ստանալու կարեւորության մասին:

Ընկերության ղեկավարը նշել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձգտում է իր լուման ներդնել ապագա մասնագետների պատրաստման գործում, ովքեր ուսումը ավարտելուց հետո պահանջված կլինեն աշխատանքի շուկայում: