10:12 | 11.05.10 | Նորություններ | 2907
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Մեծ հայրենական պատերազմի վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց մինչեւ 2010թ. ավարտը ազատել է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային վարձի վճարումից:
Մեծ հայրենական պատերազմի մասնակիցները, ովքեր հաշվառված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում, ավտոմատ կերպով ազատվում են «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի օգտագործման դիմաց բաժանորդային վճարից ըստ բնակության վայրի` անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ում անունով է գրանցված հեռախոսահամարը:
Մեծ հայրենական պատերազմի այն մասնակիցները, ովքեր ներառված չեն նախարարության ցուցակում, ներկայացնելով իրենց վետերանի գրքույկը կամ անձնագիրը Beeline-ի վաճառքի կամ սպասարկման ցանկացած գրասենյակում, նույնպես կազատվեն վետերանի գրանցման վայրի ֆիքսված հեռախոսակապի վարձի վճարումից:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը