13:54 | 05.05.10 | Նորություններ | 4035
Երեւան/Մեդիամաքս/. HTC ընկերությունն այսօր հայտարարել է, որ Android օպերացիոն համակարգով աշխատող իր արտադրանքը հայաստանյան շուկայում պաշտոնապես կներկայացնի 2010թ. մայիսի 17-ին` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում:
Ինչպես ասվում է Մեդիամաքս-ին տրամադրված HTC-ի հաղորդագրության մեջ, ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ու HTC-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հանդիսանում է HTC-ի պաշտոնական ռազմավարական գործընկերն ու Հայաստանում նրա արտադրանքի վաճառողը, ներառյալ Android համակարգով աշխատող սարքավորումները»:
«HTC բջջային սարքավորումների վաճառքը կիրականացվի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի խանութներում` HTC ընկերության մասնագետների կողմից հատուկ պատրաստված աշխատակիցների կողմից: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցի միջոցով վաճառվող բոլոր HTC սմարթֆոնների վրա կտարածվի HTC-ի պաշտոնական երաշխիքը: Ընկերության սարքավորումների վաճառքին նպաստելու նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ НТС ընկերությունները կանցկացնեն մի շարք մարքեթինգային ակցիաներ»,- ասվում է НТС-ի հաղորդագրության մեջ: