15:00 | 29.04.10 | Նորություններ | 2712
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Armenia-ն գրանցել է շարժական ինտերնետի իր 25,000-րդ բաժանորդին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, 25,000-րդ բաժանորդն է դարձել Երեւանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Ավետիսյանը` ձեռք բերելով “Ինտերնետ Հիմա” սակագնային պլանը:
“Ընկերությունը մեծ ուրախությամբ է դիմավորում հոբելյանական հաճախորդի մուտքն Orange ընտանիք եւ պատրաստել է աննախադեպ անակնկալ նրա համար”, - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նվերի շնորհումը կկայանա վաղը, ապրիլի 30-ին: