15:09 | 23.04.10 | Նորություններ | 2868

Beeline-ը փորձարկել է 4G-ն Ղազախստանում

Երեւան/Մեդիամաքս/. Ղազախստանում Beeline ապրանքանիշով հանդես եկող «ԿաՐՏել» ընկերությունը Ալմաթիյում եւ Աստանայում հաջողությամբ թեստավորել է 4G ստանդարտի կապը LTE տեխնոլոգիայի հիման վրա:

«Մենք ուրախ ենք լինել առաջին ընկերությունը, որը հետխորհրդային տարածքում հաջողությամբ թեստավորել է 4G ստանդարտի կապը LTE տեխնոլոգիայի հիման վրա եւ հեռահաղորդակցության ոլորտում ցուցադրել է նոր հնարավորություններ: Դա մեզ համար շատ կարեւոր քայլ է, քանի որ մեր ընկերության հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական լայնաշերտ ինտերնետի զարգացումն է: Այժմ այդ փորձը կկիրառվի «ՎիմպելԿոմի» ներկայության այլ տարածաշրջաններում»,- ասել է «ՎիմպելԿոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով նախագահ Դմիտրի Կրոմսկին: