11:44 | 23.04.10 | Նորություններ | 2752

«Առաջատար օպերատորի կարգավիճակը զգալի պատասխանատվություն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար»,- հայտարարել է Ռ. Յիրիկյանը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը օպերատոր է, որը ծառայում է ժողովրդին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում, այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԱՄՆ-ում հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Նյու-Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում եւ Լոս-Անջելեսում: «Դրանով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կորպորատիվ պատասխանատվության ծրագիրն ընդլայնել է իր սահմանները»,- նշել են ընկերությունում:

Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, «Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կարգավիճակը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ուսերին զգալի պատասխանատվություն է դնում ազգային ինքնության պահպանման ջանքերին աջակցության առումով»:

«Յուրաքանչյուր հայի` աշխարհի որ անկյունում էլ նա լինի, մենք պետք է ասենք, թե որքան մեծ է մեր Հայրենիքը, եւ որքան մեծ է մեր պատասխանատվությունը դրա զարգացման եւ բարգավաճման գործում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
 
Նրա խոսքերով, ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ժողովրդին ծառայող օպերատոր է, որովհետեւ ինքներս էլ ժողովրդի ներկայացուցիչ ենք եւ աշխատում ենք հանուն ժողովրդի` ոչ միայն հայրենիքում, այլեւ ողջ աշխարհում` ամեն տեղ, ուր հայ կա»: