«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկո
11:38 | 23.04.10 | Նորություններ | 2738
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը աջակցել է Արեւելյան Հայաստանի ազատագրման համար առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1801-1813թթ) զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկիների պուրակի ստեղծմանը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կամավորները Լոռվա մարզում տնկել են զոհված զինվորների թվին համապատասխան 114 ծառ:
«Որպես ռուս ազգի ներկայացուցիչ եւ հայ ազգի բարեկամ` հպարտ եմ, որ հենց մեր ընկերության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այս պուրակը կհիշեցնի մեր նախնիների փառավոր անցյալի մասին, կդառնա միասնության եւ մեր եղբայրական ժողովուրդների լուսավոր ապագայի խորհրդանիշ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: