10:12 | 20.04.10 | Նորություններ | 3202
Երեւան/Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վանաձորում գործարկել են «Կանաչ դպրոց» ծրագիրը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են VivaCell-MTS-ի մամուլի ծառայությունում, ծրագիրը մեկնարկել է «Կանաչ սերունդ 2010» արշավի շրջանակներում:
Մինչեւ հունիս Վանաձորի թիվ 10 միջնակարգ դպրոցի աշակերտները պլաստիկ շշեր եւ օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից եւ կհանձնեն «Արեւորդի» էկո-ակումբին, որը թափոնը կհանձնի վերամշակող ընկերության:
FPWC-ն ողջ հասույթը կուղղի դպրոցի հարակից տարածքը կանաչապատելուն, իսկ ամենաակտիվ աշակերտները նվերներ կստանան FPWC-ի եւ VivaCell-MTS-ի կողմից:
FPWC-ն նախատեսում է «Կանաչ Դպրոց» ծրագիր իրականացնել նաեւ ՀՀ այլ մարզերում: