10:22 | 19.04.10 | Նորություններ | 2936
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հանել է «Երեք ծառայությունների փաթեթ»-ի բաժանորդային վարձը:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն օրավարձից, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդները` MMS, GPRS-ինտերնետ եւ GPRS-WAP ծառայություններից օգտվելու ամսավճարից:
«Օրեցօր Հայաստանում ավելանում է Beeline բաժանորդների քանակը, եւ որպես արդյունք, աճում է նաեւ շարժական ինտերնետ ծառայության պահանջարկը: Ղեկավարվելով այդ սկզբունքով եւ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները` մենք առաջարկում ենք նրանց այցելել web-կայքեր, բեռնել նկարներ եւ երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նախկինում «Երեք ծառայությունների փաթեթ»-ի օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար կազմում էր օրական 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ: