13:57 | 14.04.10 | Նորություններ | 2525

Orange-ը մեկնարկել է ՀՀ-ում ծածկույթի ընդլայնման աշխատանքները

Երեւան/Մեդիամաքս/. Orange ընկերությունը մեկնարկել է Հայաստանում ծածկույթի ընդլայնման աշխատանքները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բջջային օպերատորի մամուլի ծառայությունում, այսօր կայացել է Orange-ի առաջին բազային կայանի բացման արարողությունը Գեղարքունիքի մարզում:

Կայանի հիմնմամբ Orange-ը սկիզբ է դնում 2010թ. նոր լայնամասշտաբ շինարարական աշխատանքներին, որոնց նպատակն է ընդլայնել ծածկույթի աշխարհագրությունը եւ արդեն օգոստոս ամսին 2G եւ 3G+ տեխնոլոգիաներով համալրված ծածկույթը հասանելի դարձնել բնակչության 93%-ի համար:

2010թ. աշխատանքները նախատեսում են նաեւ արդեն առկա ծածկույթի տարածքում նոր բազային կայանների տեղադրում, որոնք թույլ կտան ավելի հզորացնել 2G եւ 3G+ ցանցը մայրաքաղաքում եւ մյուս մեծ քաղաքներում: