16:22 | 01.04.10 | Նորություններ | 4206
Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Երեւանում կկայանա «Արմիքս» ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի առաջին նիստը եւ հիմնադիր ժողովը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունում, հիմնադրամի ստեղծման նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջեւ հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը եւ նվազեցնել այդ ծառայությունների գինը:
«Արմիքս»-ի հիմնադիրներն են ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբի մեջ ներգրավված են Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններ, այդ թվում` Orange Armenia-ն, ADC-ն, Ucom-ը, Icon Communications-ը, Web, Apaga Technologies-ը, GNC Alfa-ն, Shirak Technologies-ը եւ այլն: