11:22 | 20.03.10 | Նորություններ | 2878

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը դասախոսների հետ քննարկեց կարիերայի զարգացման իր տեսլականը

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը իր գլխամասային գրասենյակում հյուրընկալեց մի քանի բուհերի 20 դասախոսների, առաջարկելով կարիերայի զարգացման հնարավոր մեխանիզմների իր տեսլականը:

“Մենք առաջնորդում ենք մեր օրինակով. մենք ձեր` գալիք սերնդին կրթող և վաղվա մարտահրավերներին դիմակայելուն պատրաստող դասախոսների կարիքն ունենք օգնելու նրանց հավատալ, որ իրենք կարող են սեփական ներդրումն ունենալ մեր ապագայի կառուցման հարցում: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն իր ձեւավորման առաջին իսկ օրվանից հավատացած է եղել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է դրվի մեր գործունեության հիմքում և ուրախ ենք, որ այսօր շատ կազմակերպություններ հետևում են մեր օրինակին: Սակայն, անելիք դեռ շատ կա և դրա իրականացումը հնարավոր է միայն համապատասխան կրթության առկայության պարագայում”,-սեմինարի մասնակիցներին ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քննարկումը, թիմային աշխատանքը եւ թեմայի մանրամասների ներկայացումը դասախոսներին հնարավորություն ընձեռեց նորովի բացահայտելու “կորպորատիվ պատասխանատվություն”  հասկացության նշանակությունը: