09:55 | 15.01.10 | Նորություններ | 2964
Երեւան /Մեդիամաքս/. Ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների տրամադրումը նախատեսված չէ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մոտակա ծրագրերում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ունի ֆիքսված հեռախոսակապի տրամադրման լիցենզիա, սակայն մեր մոտակա ծրագրերում մենք չենք նախատեսում տրամադրել ֆիքսված հեռախոսակապ: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ապագայում կմտածենք այդ ուղղությամբ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: