17:00 | 08.12.09 | Նորություններ | 2862
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ինտերնետ-կապի մուտքի (download) արագությամբ աշխարհում զբաղեցնում է 131-րդ տեղը:
Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Speedtest.net կայքում:
Կայքի տվյալների համաձայն, Հայաստանում ինտերնետ կապի միջին մուտքային արագությունը կազմում է 1,29 Մբթ/վրկ: Նույն ցուցանիշն Ադրբեջանում կազմում է 3,26 Մբթ/վրկ., Վրաստանում` 6,23 Մբթ/վրկ., Ռուսաստանում` 8,23 Մբթ/վրկ: Եվրոպայում մուտքի արագության միջին ցուցանիշը կազմում է 6,94 Մբթ/վրկ:
Կայքի տվյալներով, ինտերնետ կապի ելքային արագությամբ (upload) Հայաստանն աշպարհում զբաղեցնում է 89-րդ տեղը, իսկ միջին արագությունը կազմում է 0,50 Մբթ/վրկ:
Նշենք, որ մուտքային ինտերնետի արագությանբ առաջին տեղը զբաղեցնում է Հարավային Կորեան (23 Մբթ/վրկ.), նրան հաջորդում են Ճապոնիան (16,43 Մբթ/վրկ.) եւ Լատվիան (14,48 Մբթ/վրկ.):