Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է «Մագնիս» պլանի նոր սակագները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ «Մագնիս» պլանի բաժանորդները կարող են բոլոր ուղղություններով զանգահարել 1 րոպեի դիմաց 35 դրամ սակագնով, իսկ սակագնային պլանի ներսում զանգերի մեկ րոպեի արժեքը կազմում է 10 դրամ:
Սակագնային պլանի ներսում մեկ SMS հաղորդագրության արժեքը կազմում է 5 դրամ, մնացած ուղղություններով` 15 դրամ: