17:44 | 24.11.09 | Նորություններ | 3735
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ազգային լայնաշերտ ինտերնետային ցանցի կառուցման վերաբերյալ առաջարկ կնախապատրաստվի:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ ծրագրերի ղեկավար Արմեն Ղալումյանը: ՀԱՄՀ-ը նախապատրաստում է ցանցի կառուցման ծրագիրը:
Ցանցը նախատեսվում է կառուցել ՀՀ ողջ տարածքն ինտերնետ կապով ապահովելու, ինտերնետի գներն նվազեցնելուն նպաստելու, նոր միջազգային ինտերնետային ելքեր ստանալու, ինչպես նաեւ կառավարության ներքին ցանցի (intranet) կազմակերպման նպատակով:
Դեկտեմբերին Հայաստան կժամանի միջազգային փորձագետների խումբ, որը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 5 ամսվա ընթացքում կնախապատրաստի ցանցի առաջարկն ու տեխնիկական հիմնավորումը, որից հետո կառավարությունը մրցույթ կհայտարարի դրա կառուցման համար: Արմեն Ղալումյանը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է պետության եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ: