15:57 | 23.11.09 | Նորություններ | 2785

ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ “ԱրմենՏելը” հայտարարել են մանկական կամերային նվագախմբի ստեղծման մասին

Երեւան /Մեդիամաքս/. ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) հայտարարել են մանկական կամերային նվագախմբի ստեղծման մասին:

“Ազգային մանկական կամերային նվագախմբի ստեղծումը բազմաթիվ տաղանդավոր տղաների եւ աղջիկների հնարավորություն կտա դեռ վաղ հասակից զարգացնել եւ կատարելագործել իրենց տաղանդը: Բացի այդ, երիտասարդ հեռանկարային երաժիշտները կարող են պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել սիրելի գործով իրենց հայրենիքում”,- ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցի,  Վլադիմիր Սպիվակով հիմնադրամի եւ Մշակույթի նախարարության կողմից “ԱրմենՏելի” ֆինանսավորմամբ ստեղծված առաջին մանկական կամերային նվագախումբը կատարելու է նաեւ բարեգործական առաքելություն` ՅՈՒՆԻՍԵՖ-ին աջակցելով հայ երեխաների համար միջոցների հավաքագրման հարցում: