13:57 | 20.11.09 | Նորություններ | 3420

Բացվել են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 9 նոր գրասենյակներ

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելն» այսօր հայտնել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման  9 նոր գրասենյակների բացման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են տեղեկացրել ընկերության մամալո ծառայությունում, 9 նորաբաց գրասենյակներց երեքը գտնվում են Երեւանի Արաբկիր (Կոմիտասի պ. 56), Էրեբունի (Օգանեսովի նրբ. 2) եւ Քանաքեռ-Զեյթուն (Սարկավակի փ. 129/6) համայնքներում:
  
6 նոր գրասենյակներ են բացվել Արթիկում, Վանաձորում, Դիլիջանում, Քաջարանում, Սեւանում եւ Էջմիածնում: 

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք բացել ենք մի քանի տասնյակ նոր գրասենյակներ եւ զգալիորեն ընդլայնել ենք մատուցվող ծառայությունների ցանկը» -  նշել է «ԱրմենՏել»-ի վաճառքների տնօրեն Սերգեյ Կապիտոնովը:

Այսօր Հայաստանում գործում են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 81 գրասենյակներ, որոնցից  24-ը` Երեւանում: