16:06 | 06.11.09 | Նորություններ | 2775
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ողջունում է մեծածախ ինտերնետի շուկայի նոր դերակատարներին, մասնավորապես, GNC Alfa ընկերությանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Իգոր Կլիմկոն նկատել է, որ “ինտերնետը ապրանքատեսակ է, որը չի ստեղծվում Հայաստանի ներսում, այլ գնվում է երկրի սահմաններից դուրս”:
“Որքան ավելի շատ երկիրն ինտերնետ օգտագործի եւ որքան շատ լինեն մեծածախ պրովայդերները, այնքան ավելի կիջնի ինտերնետի գինը Հայաստանի համար արտաքին շուկայում”,- ընդգծել է Իգոր Կլիմկոն: