13:12 | 04.11.09 | Նորություններ | 3230
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Orange Armenia ընկերությանը տրամադրել է 6 զույգ ռադիոհաճախականություն Երեւան քաղաքում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ողջունել է երրորդ օպերատորի մուտքը ՀՀ բջջային կապի շուկա:
“Հասարակությունը եւ ԶԼՄ-ները անհամբերությամբ սպասում էին Orange Armenia-ի` շուկա մտնելու ամսաթվի հայտարարմանը, եւ վաղը` նոյեմբերի 5-ին, նոր օպերատորը կսկսի ծառայություններ մատուցել Հայաստանի բնակիչներին”,- ասել է Ռոբերտ Նազարյանը:
Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան խորհուրդ է տվել “համբերությամբ սպասել վաղվան բոլոր մանրամասների բացահայտման համար”:
Նա նշել է, որ ընկերությունը նախատեսում է ներգրավել “հնարավորինս շատ բաժանորդներ”: