14:00 | 16.10.09 | Նորություններ | 3045

“Օրանժ Արմենիա” եւ “ԱրմենՏել” ընկերությունները փոխկապակցման մասին պայմանագիր են ստորագրել

Երեւան /Մեդիամաքս/. “Օրանժ Արմենիա” (Orange ապրանքանիշ) եւ “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ) ընկերությունները ստորագրել են ցանցերի փոխկապակցման մասին պայմանագիր, որով երկու օպերատորները սահմանում են իրենց ցանցերի փոխկապակցման կոմերցիոն եւ տեխնիկական պայմանները:

Ինչպես ասվում է երկու ընկերությունների համատեղ մամլո հաղորդագրությունում,  “Օրանժ Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտնել են, որ արդեն սկսվելու է փոխկապակցման տեխնիկական փորձարկումը` նշելով, որ բանակցություններն անցել են գործընկերային մթնոլորտում:

Երկու ընկերությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ “ապագայում եւս համագործակցությունը կլինի արդյունավետ, առողջ մրցակցության սկզբունքներով”: