13:45 | 15.10.09 | Նորություններ | 3146
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Ucom ընկերության կողմից 300 մլն դրամից ավել արժեք ունեցող ներկրվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու մասին:
Ինչպես այսօր կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որոշումը կայացվել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են խոշոր ներդրողներին օժանդակելուն:
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Ucom ընկերությունը գործում է ինտերնետային ծառայությունների շուկայում, եւ այդ որոշումը կնպաստի երկրում ինտերնետի զարգացմանը: