15:14 | 02.09.09 | Նորություններ | 3257

Beeline-Հայաստան համալսարանը հրավիրում է դպրոցականների

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը պատրաստ է բացել Beeline-Հայաստան կորպորատիվ համալսարանի դռները հայաստանցի դպրոցականների առջեւ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“ԱրմենՏելը” այսօր հայտարարել է մասնագիտական կողմնորոշմամբ բաց դասընթացների ծրագրի մեկնարկը 9-11-րդ դասարաններում սովորողների համար:

“Հայաստանի հեռահաղորդակցային խոշորագույն օպերատորի պատերի ներսում տեսածն ու լսածը պատանի տղաներին եւ աղջիկներին կօգնի կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում”, - ասել է Իգոր Կլիմկոն:

Դպրոցները կարող են մինչեւ սեպտեմբերի 18-ը “ԱրմենՏելի” ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնել ք. Երեւան, Ահարոնյան 2 հասցեով կամ university@beeline.am էլեկտրոնային հասցեով: 

Դասընթացների սկիզբը նախանշված է 2009թ. հոկտեմբերին: Պարապմունքները դպրոցականների համար անցկացվելու են հատուկ սխեմայի համաձայն` հաշվի առնելով նրանց ցանկություններն ու հետաքրքրությունները մասնագիտական գործունեության որոշակի բնագավառներում: